Թենիսի կանանց մենախաղի «Մեծ սաղավարտի» 23-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մասնակցել է Սուպերբոուլի ընդմիջմանը տեղի ունեցած Քենդրիկ Լամարի համերգին։
Հիշեցնենք՝ «Ֆիլադելֆիա Իգլսը» 40։22 հաշվով հաղթել է «Կանզաս Սիթի Չեյֆսին»՝ նվաճելով պատմության մեջ երկրորդ տիտղոսը։
Նշենք, որ Սերենան ամուսնացած է հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանի հետ՝ զույգն ունի երկու դուստր։