Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչում Լոնդոնի «Տոտենհեմն» այսօր հյուրընկավելիս մրցել է «Ասսթոն Վիլայի» հետ և 1:2 հաշվով պարտություն է կրել՝ լքելով պայքարը:
Հանդիպումը կայացել է Բիրմինգհեմում:
Հաշիվը խաղի արդեն 2-րդ րոպեին բացել է Ջեյկոբ Ռեմսին՝ Մորգան Ռոջերսի փոխանցումից հետո գրավելով լոնդոնցիների դարպասը: 65-րդ րոպեին արդեն Ռոջերսն է աչքի ընկել խփած գնդակով:
⚽️ GOAL: Jacob Ramsey
🏴 Aston Villa 1-0 Tottenhampic.twitter.com/jb4o4XMEHH
— Goals Xtra (@GoalsXtra) February 9, 2025
«Տոտենհեմի» կազմում մեկ գնդակ ետ է բերել Մաթիս Տելը՝ 90+1 րոպեին կրճատելով հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել լոնդոնցիներին չի հաջողվել:
⚽️ GOAL: Mathys Tel
🏴 Aston Villa 2-1 Tottenhampic.twitter.com/VbOC7ogBCQ— Goals Xtra (@GoalsXtra) February 9, 2025
Այսպիսով, «Տոտենհեմը» դուրս է մնում Անգլիայի գավաթի ընթացիկ խաղարկությունից, իսկ «Ասթոն Վիլան» դուրս է գալիս 1/8 եզրափակիչ: Գավաթի խաղարկությունից այսօր դուրս էր մնացել նաև «Լիվերպուլը»: