Չեմպիոնշիփի «Պլիմութ Արգայլի» գլխավոր մարզիչ Միրոն Մուսլիչը խոսել է Անգլիայի գավաթի 2024/2025 մրցաշրջանի 1/16 եզրափակչում «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (1:0):
«Խոսքեր չունեմ, չնայած ինձ սովորաբար ասում են, որ ես պերճախոս եմ։ Այս պահը կարևոր է մեզ համար։ Մեկ այլ գլուխ՝ «Պլիմութի» պատմության մեջ: Տղաներն այսօր ֆանտաստիկ հանդես եկան։ Սա կարևոր կետ է, և ես կարծում եմ, որ դա կհասկանամ, երբ տուն գնամ և կարողանամ հանգստանալ: Սա այն խաղն է, որը մենք սիրում ենք, և երբեմն մարզիչները բաց են թողնում այդ պահերը: Ես էլ եմ ուզում վայելել։
Կախարդական օր մեզ համար։ Հանդերձարանում ես խաղացողներին ասացի, որ վայելեն պահը։ Մենք այժմ «Պլիմութի» պատմության մի մասն ենք… Բայց մի մոռացեք, որ մենք պետք է նորից խաղանք [Չեմպիոնշիփում] չորեքշաբթի, և մենք դա կանենք:
— Ցանկանու՞մ եք գավաթի խաղարկության հաջորդ փուլում հանդիպել «Մանչեսթեր Յունայթեդին»:
— Նրանք այստեղ ավելի քան ողջունելի են» ,-Մուսլիչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը՝ վկայակոչելով ITV-ին։