«Շտուտգարտը» վերջին տարիներին լավ է հանդես գալիս, իսկ գլխավոր մարզիչ Սեբաստիան Հյոնեսի ծառայություններով ավելի հեղինակավոր ակումբներն են հետաքրքրված:
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ Bild-ին հղումով, եթե Հյոնեսը հեռանա, ապա ակումբը կարող է Սեսկ Ֆաբրեգասին հրավիրել։
Իսպանացի երիտասարդ մասնագետը լավ արդյունքներ է ցույց տալիս իտալական «Կոմոյում»։
Նշենք, որ Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Շտուտգարտը» զբաղեցնում է 4-րդ տեղը։