Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամփոփել է «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի հանդիպման արդյունքները (1-1).
«Երկրորդ խաղակեսում մենք լիովին վերահսկում էինք խաղը: Առաջին խաղակեսը տարբերվում էր, շատ ավելի դանդաղ էր: 11 մետրանոցն ազդեց թիմի վրա. մինչ այդ մենք չափազանց դանդաղ էինք, բայց երկրորդ խաղակեսում ավելի լավ հանդես եկանք, Վինիսիուսն ու Ռոդրիգոն շատ վտանգավոր պահեր ստեղծեցին։
Թիմը լավն էր, ֆուտբոլիստները վերականգնվեց շատ դժվար հանդիպմանը։ «Ատլետիկոն» պաշտպանվում էր ու հակագրոհում, պաշտպանությունում շատ լավ էին գործում։ Չուամենին հիանալի հանդես եկավ, մենք մոտ էինք հաղթանակին։
Թիմը տխուր է, քանի որ կարծում է, որ արժանի էր հաղթանակի: Մենք մոտ էինք հաղթանակին, բայց պետք է ուրախ լինենք, ծանր շաբաթից հետո մենք դեռևս գլխավորում ենք աղյուսակը, և հիմա մեզ շաբաթվա ավելի հանգիստ հատված է սպասվում մինչև երեքշաբթի»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։