«Պարի Սեն Ժերմենի» ղեկավարությունը վստահ է, որ կկարողանա Նեյմարին պահել թիմում հաջորդ մրցաշրջանի համար։
Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբում վստահ են, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ոչ մի ակումբ չի կարողանա գնել Նեյմարին կորոնավիրուսի պայմաններում առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով։
Նեյմարը «Պարի Սեն Ժերմեն» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Բարսելոնայից»։
Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։