«Բորնմուտի» հարձակվող Ջասթին Կլյուվերտը ճանաչվել է ԱՊԼ-ի նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Հունվարին 25-ամյա հարձակվողը հինգ հանդիպման է մասնակցել։ Ջասթինը գրանցել է հինգ գոլ և երկու գոլային փոխանցում իր ակտիվում։
Ընդհանուր առմամբ, հարձակվողն Անգլիայի առաջնությունում անցկացրած 23 հանդիպմանը դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է «Բորնմուտին», ապա թիմը վաստակել է 40 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ տեղը։