Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Սիթին» համալրեց կազմը չորս նոր ֆուտբոլիստներով։
Թիմը ձեռք բերեց պաշտպաններ Վիտոր Ռեյսին և Աբդուկոդիր Խուսանովին, կիսապաշտպան Նիկո Գոնսալեսին և հարձակվող Օմար Մարմուշին:
Չեմպիոնների լիգայի կանոնները թույլ են տալիս միայն երեք նոր ֆուտբոլիստի գրանցել փլեյ-օֆֆ փուլում, ուստի Խոսեպ Գվարդիոլան ստիպված էր որոշում կայացնել:
«Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմի կազմում ընդգրկվել են Խուսանովը, Գոնսալեսը և Մարմուշը։ Սա նշանակում է, որ Վիտոր Ռեյսն այս մրցաշրջանում հանդես չի գա «Քաղաքաբնակների» կազմում Չեմպիոնների լիգայում։ Երեքշաբթի օրը՝ փետրվարի 11-ին, «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի շրջանակում տնային հանդիպում կանցկացնի Մադրիդի «Ռեալի» հետ։