«Լեսթերի» գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելրոյը քննադատել է մրցավարությանն Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունից հետո։
Վճռորոշ գոլը, որը Հարի Մագուայերը խփել է 90+3-րդ րոպեին, եղել է խաղից դուրս վիճակից։ VAR-ն Անգլիայի գավաթի շրջանակներում չի կիրառվում։
«Սա ոչ թե Ֆերգի-թայմ էր, այլ օֆսայդ-թայմ։ Չէր պահանջվում անգամ VAR․ սա ակնհայտ խախտում էր։ Մենք արժանի էինք լրացուցիչ ժամանակի և պայքարը շարունակելու իրավունքին», — ասաց վան Նիստելրոյը Goal-ին։