ՊՍԺ-ն երկարաձգել է ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և առանցքային ֆուտբոլիստների պայմանագրերը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Իսպանացի մասնագետի պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականը։
Ակումբը երկարաձգել է նաև Աշրաֆ Հակիմիի, Վիտինյայի և Նունու Մենդեշի պայմանագրերը մինչև 2029 թվականը։
Հաղորդվում է նաև, որ ՊՍԺ-ն առաջին պրոֆեսիոնալ պայմանագրերն է կնքել Իբրահիմ Մբայեի և Նաուֆել Էլ Հանաչիի հետ (մինչև 2027թ․), ինչպես նաև երկարաձգել Յորամ Զագեի պայմանագիրը մինչև 2028 թվականը։
«Ակումբը շարունակում է ապավինել սեփական ակադեմիայի տաղանդներին»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքում։