Իսպանիայում շարունակում են քննարկել մրցավարական սկանդալը, որը սկսվեց Մադրիդի «Ռեալի» քննադատությունից։ «Ատլետիկոն» չկորցրեց հնարավորությունը՝ արձագանքելու մրցակցի հայտարարություններին։
Մադրիդյան ակումբը պաշտոնական հայտարարությամբ աջակցեց մրցավարներին, նրանց ընտանիքներին ու ընկերներին՝ նշելով, որ ֆուտբոլային համայնքը հիմա դժվար ժամանակներ է ապրում։
Այս թեմայով արդեն արձագանքել է նաև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, որը պատասխանել է «Ռեալին» VAR-ի տեսագրությունների ստուգման հարցով։
Միևնույն ժամանակ, «Ռեալի» ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել նոր ֆեդերացիայի նախագահի՝ Ռաֆայել Լուզանի կազմակերպած հանդիպմանը մրցավարական կորպուսի հետ։