Մադրիդի «Ռեալին» կտրամադրվի Լա լիգայի 22-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ խաղի (1:0) մրցավարի խոսակցությունների ձայնագրությունը։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Լա լիգայի 22-րդ տուրում մադրիդցիները 0:1 հաշվով պարտվեցին «Էսպանյոլին»: Խաղի մրցավար Ալեխանդրո Մունիս Ռուիսը դեղին քարտ ցույց տվեց պաշտպան Կառլոս Ռոմերոյին, երբ նա մադրիդցիների հակագրոհի ժամանակ թիկունքից հարվածեց հարձակվող Կիլիան Մբապեին: Այս ֆուտբոլիստը հետագայում խփեց խաղի վճռորոշ գոլը։
Հաղորդվում էր , որ մադրիդյան ակումբը պահանջում էր իրենց տրամադրել Ռոմերոյի դիմակայությամբ դրվագի ընթացքում մրցավարի և տեսաօգնականի խոսակցությունների ձայնագրությունը, հակառակ դեպքում ակումբը կարող է բողոքով դիմել վարչական դատարան։
Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ Ռաֆայել Լուզանն փետրվարի 6-ին կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ Մադրիդի «Ռեալը» կստանա իր պահանջած նյութերը։
Նա նաև ասաց, որ նախկին կարգը կփոխվի՝ այժմ ցանկացած ակումբ, որը կցանկանա ուսումնասիրել մրցավարների խոսակցությունների ձայնագրությունները, կարող է դրանք անարգել ստանալ։