«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն մեկնաբանել է ռուս հարձակվող Իվան Իգնատևի տեղափոխությունը ալժիրական «ԺՍ Կաբիլիա»:
«Թիմից հեռանալը խաղացողի ընտրությունն է. Իհարկե, դա համաձայնեցված է ակումբի հետ։ Իգնատիևի հետ կապված մեկից ավելի առաջարկներ ենք ստացել։ Պայմանավորվածություն կար, որ ակումբը չի միջամտի, եթե լավ առաջարկ լինի, որը կհամապատասխանի թե՛ Իվանին, թե՛ մեզ։ Նա որոշում է կայացրել փոխել իր միջավայրը և ընդունել նոր մարտահրավեր»,- ասել է Գունկոն «Championat»-ի հետ զրույցում։
26-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբին է միացել 2024 թվականի հունիսին։ 24/25 մրցաշրջանում Իգնատևը «Ուրարտուի» կազմում մասնակցել է 19 պաշտոնական հանդիպման և դարձել 13 գոլի հեղինակ։