«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ալժիրյան «ԺՍ Կաբիլիա» ֆուտբոլային ակումբը պայմանավորվել են հարձակվող Իվան Իգնատևի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է «Ուրարտուի» մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբին է միացել 2024 թվականի հունիսին։ 24/25 մրցաշրջանում Իգնատևը «Ուրարտուի» կազմում մասնակցել է 19 պաշտոնական հանդիպման և դարձել 13 գոլի հեղինակ։
Ակումբը շնորհակալություն է հայտնում Իգնատիևին իր ելույթների և կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։