Սաուդյան «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լուսանկար է հրապարակել իր ծննդյան տոնակատարությունից։
Չորեքշաբթի օրը՝ փետրվարի 5-ին, խաղացողը դարձել է 40 տարեկան։
«Շնորհակալ եմ բոլորիդ ծննդյան օրվա հրաշալի մաղթանքների համար: Մենք հիանալի օր անցկացրեցինք ընտանիքի և ընկերների հետ, ավելի լավ բան չէիր կարող ցանկանալ»,- մակագրել է պորտուգալացին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) իր հրապարակած լուսանկարը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում պորտուգալացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 խաղի, որոնցում դարձել է 23 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը սաուդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։