Գերմանիայի Գավաթի ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակիչում Լևերկուզենի «Բայերը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Քյոլնի» նկատմամբ՝ 3:2:
«Քյոլնը» հաղթում էր լևերկուզենյան ակումբին երկու գոլի առավելությամբ․ նախ աչքի էր ընկել Դեմիոն Դաունսը, ինչից հետո նրա իսկ փոխանցումից հետո գոլ էր խփել Լինտոն Մայնան։
Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմի կազմում դուբլ ձևակերպեց Պատրիկ Շիկը։ Հաղթական գոլը խփեց Վիկտոր Բոնիֆեյսը։ Այսպիսով, «Բայերը» դուրս եկավ Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակիչ։
Նշենք, որ Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը «Շտուտգարտն» է, որը նվազագույն հաշվով հաղթել էր «Աուգսբուրգին»։