Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն կարծում է, որ Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում հաղթելու ավելի մեծ շանսեր ունի, քան «Մանչեսթեր Սիթին»:
«Մադրիդյան թիմը գիտի, թե ինչպես խաղալ Չեմպիոնների լիգայում, նրանք ավելի շատ փորձ ունեն և ավելի շատ տիտղոսներ:
«Մանչեսթեր Սիթին» լավագույն իրավիճակում չէ, նրանք այնքան էլ լավ չեն հանդես գալիս Պրեմիեր լիգայում:
«Ռեալն» ավելի լավ մարզավիճակում է»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։