Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարի միանձնյա առաջատարն է:Այս մասին հայտնում է ՀՇՖ մամուլի քարտուղարությունը:
Շանթը հաղթել է բոլոր 3 խաղերում:
Հայաստանից մրցաշարին մասնակցում է նաև գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը 2.5 միավորով գտնվում է երկրորդ հորիզոնականում։