Հունվարին Ջոն Դյուրանը 77 միլիոն եվրոյի դիմաց «Ասթոն Վիլայից» տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր»: Այս տեղափոխությունը դարձավ ամենաթանկը Սաուդյան Արաբիայի պատմության մեջ։ Բացի այդ, սաուդցիները կարող են ևս 13 միլիոն վճարել՝ բոնուսների տեսքով:
Առեղծված է մնում, թե ինչու է «Ալ-Նասրը» այդքան մեծ գումար վճարել 21-ամյա երիտասարդի համար։ Կոլումբացին «Ասթոն Վիլայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 78 հանդիպում և դարձել 20 գոլի հեղինակ։ Կոլումբիայի հավաքականի կազմում նա 15 հանդիպման է մասնակցել և ընդամենը երկու գոլ խփել: Եվ այնուամենայնիվ հիմա նա խաղալու է Կրիշտիանուի կողքին։
The Sun-ը հայտնում է, որ Դյուրանը ապրելու է հարևան երկրում։ Փաստն այն է, որ Սաուդյան Արաբիայի օրենսդրության համաձայն, չամուսնացած զույգերը չեն կարող միասին ապրել։ Ջոն Դյուրանը չի հայտնում իր սիրելիի անունը, սակայն հայտնի է, որ զույգը պաշտոնապես չի գրանցել իրենց ամուսնությունը։
Այսպիսով, «Ալ-Նասրի» նորեկը կհաստատվի հարևան Բահրեյնում։ Այնտեղից մինչև Ռիադ 500 կիլոմետր է։ Երկու ժամ կպահանջվի թիմի մարզաբազա հասնելու և վերադառնալու համար:
Դյուրանը միակ խաղացողը չէ, ով կայացրել է այս որոշումը: «Լիվերպուլի» լեգենդներ Ջորդան Հենդերսոնը և Սթիվեն Ջերարդը նույնպես նախընտրել են ապրել հարևան Բահրեյնում, որպեսզի ավելի մոտ լինեն իրենց ընտանիքներին:
Միջազգային մամուլն ուշադրություն է հրավիրում Ռոնալդուի և Ջորջինայի վրա. չէ՞ որ նրանք դեռ չեն գրանցել իրենց ամուսնությունը, չնայած այն բանին, որ արդեն երկու երեխա ունեն։ Այդուհանդերձ, նրանց պարագայում որևէ խնդիր չստեղծվեց:
«Չնայած դա հակասում է տեղական օրենսդրությանը, սակայն իշխանությունները աչք են փակել դրա վրա։ Ոչ ոք չի հետապնդում Ռոնալդուին»,- EFE-ին ասել է փաստաբանը:
Դա անհամապատասխան է, բայց Կրիշտիանուն երջանիկ է Սաուդյան Արաբիայում, և նրա հետքերով դեռ ֆուտբոլիստներ են հավաքվում այնտեղ: