Պիրս Մորգանը շնորհավորել է Կրիշտիանու Ռոնալդուին ծննդյան օրվա առթիվ.
«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվողն այսօր դարձավ 40 տարեկան:
«Շնորհավոր 40-ամյակը պատմության մեծագույն ֆուտբոլիստի. մի մարդու, ում վիթխարի աշխատանքային էթիկան և գոլերի ու ռեկորդների ծարավը երբեք չեն թուլանում:
Ինձ մինչև հիմա սպանում է, որ նա այդքան մոտ էր «Արսենալի» խաղացող դառնալուն։ Ես այս տարիքում էլ նրա հետ պայմանագիր կկնքեի»,- գրել է հեռուստահաղորդավարը, որը նաև լոնդոնյան ակումբի երկրպագու է։
Այս գրառման մեկնաբանություններում հետևորդներից մեկն արձագանքել է՝ «Ժամանակն է Ռոնալդուին «Արսենալ» բերելու, Պիրս»։
«Ես փորձեցի… բայց «Արսենալը» նախընտրեց առջևի գծում տեսնել Հավերցին», — պատասխանել է Մորգանը: