Իսպանացի նախկին մրցավար Խավիեր Էստրադա Ֆերնանդեսը հիշել է, թե ինչպես են իրեն որակազրկել Կրիշտիանու Ռոնալդուին խաղադաշտից հեռացնելու համար։ 49-ամյա մրցավարը 2009-ից 2021 թվականներին սպասարկել է Լա Լիգայի հանդիպումները, որից հետո ավարտել է կարիերան։
«Մի անգամ ինձ հեռացրին Մադրիդի «Ռեալի» խաղերից մի ամբողջ տարով, քանի որ խաղադաշտից հեռացրեցի Կրիշտիանու Ռոնալդուին»,- Ֆերնանդեսի խոսքերն է մեջբերում իսպանական ԶԼՄ-ները։
Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» խաղացել է 2009-2018 թվականներին՝ դառնալով ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։
Պորտուգալացի հարձակվողը, որը այսօր նշում է ծննդյան 40-ամյակը «Սերուցքայինների» կազմում անցկացրել է 438 պաշտոնական հանդիպում՝ դառնալով 450 գոլի և 131 գոլային փոխանցման հեղինակ։