«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ «Նյուքասլի» դեմ պատասխան խաղից առաջ խոսել է իր թիմի տրամադրվածության մասին։
Հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 5-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: Առաջին խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ պարտվել էր 0։2 հաշվով։
«Հաջորդ քայլը Ուեմբլիի եզրափակիչն է, այնպես որ մենք գիտենք, թե որքան կարևոր է այն, դուք կարող եք դա անմիջապես զգալ: Այն լիցքը, որը մեզ տվեց «Սիթիի» խաղը, ինչպես մենք հաղթեցինք այն, և այն, որ սա խաղ է այն մրցաշարում, որտեղ մենք ամենամոտն ենք եզրափակչին, ուստի մենք պատրաստվում ենք իրական քայլ անել»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը: