«Ալ-Նասրի» պարտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչպես է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկացել չեղարկել իր տեղափոխությունը Թուրինի «Յուվենտուս»:
«Մենք բանակցությունների վերջին փուլում էինք «Յուվենթուսի» հետ, և Պերեսի վերաբերմունքը իմ հանդեպ այնքան էլ լավ չէր։ Ես այլևս չէի կարող վերադառնալ «Ռեալ», քանի որ արդեն խոսք էի տվել «Յուվենտուսին», բայց նախագահը ցանկանում էր հետ կանգնել այդ գործարքից։ Սակայն ես մեծապես գնահատում եմ Ֆլորենտինոյին, նա լուրջ մարդ է, ընդհանուր առմամբ՝ միշտ լավ է վերաբերվել ինձ, և մենք միասին շատ հաղթանակներ ենք տարել», — Ռոնալդուի խոսքերը փոխանցում է La Sexta-ն։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2018 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Յուվենտուս»։