«Ռոմայի» սեփականատերերը՝ Ֆրիդկինների ընտանիքը, փորձում են անձամբ համոզել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին, որ ստանձնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը:
Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ հռոմեական ակումբի ղեկավարները կարծում են, որ Անչելոտիից լավ ոչ ոք չի կարող գլուխ հանել «Ռոմային» եվրոպական էլիտա վերադարձնելու հարցում:
«Ռոմայում» գիտեն, որ իրենց համար դժվար կլինի Անչելոտիին թիմ հրավիրելը, քանի որ նա լիովին հավատարիմ է մնում «Ռեալին» և ցանկանում է հնարավորինս երկարացնել իր գործունեությունն իսպանական գրանդում: