Ամբողջ հունվարին Լա Լիգայի ակումբները տրանսֆերների վրա ծախսել են ընդամենը մոտ 27 մլն եվրո։
Եվ այդ գումարի կեսը կազմել է միայն «Բետիսի»՝ հարձակվող Չուչո Էրնանդեսի տրանսֆերը:
Ընդհանուր առմամբ Լա Լիգայի ակումբները ձմռանը նույնիսկ ավելի քիչ են ծախսել, քան Երկրորդ Բունդեսլիգայի ակումբները՝ 27,5 մլն։
Համեմատության համար նշենք, որ անգլիական Պրեմիեր լիգայի ակումբները ձմեռային տրանսֆերային պատուհանում ծախսել են մոտ 440 մլն եվրո: