Իսպանական «Բետիսը» ձևակերպել է Կոլումբիայի հավաքականի հարձակվող Չուչո Էրնանդեսի տրանսֆերը։
Ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց անդալուզյան ակումբը «Կոլամբուսին» վճարել է 13 մլն եվրո։
Նշենք, որ սա իսպանական լիգայում ամենաթանակարժեք տրանսֆերն է այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Չուչոն 5,5 տարվա պայմանագիր է կնքել «Բետիսի» հետ։