«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը ակումբի երեք խաղացողների հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նրանց թվում են եղել Վասպուրակ Մինասյանը, Նարեկ Հովհաննիսյանը և Վահագն Հայրապետյանը։
Ընթացիկ մրցաշրջանում «Ալաշկերտի» կազմում Վասպուրակ Մինասյանն անցկացրել է 7 հանդիպում, Նարեկ Հովհաննիսյանը՝ 6 հանդիպում, Վահագն Հայրապետյանը՝ 7 հանդիպում։