Մադրիդի «Ռեալը» դժգոհություն էր հայտնել Լա լիգայի 22-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ (1:0) հանդիպման մրցավարությունից և բողոք էր ներկայացրել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիային։ Կազմակերպության արձագանքը չուշացավ։
Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հայտնելով իր հավատարմությունը թափանցիկության, արդարության և մրցավարական համակարգի կատարելագործման սկզբունքներին։ Սակայն ֆեդերացիան նույնպես աջակցություն է հայտնել մրցավարներին՝ նշելով նրանց պրոֆեսիոնալիզմը։
«Իսպանական թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի անունից մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը թափանցիկության, արդարության և մրցավարական մեխանիզմների շարունակական կատարելագործման՝ հիմնարար սյուների, որոնք երաշխավորում են մեր մրցումների զարգացումն ու ամբողջականությունը։
Մենք խորապես ափսոսում ենք մեղադրանքների տոնայնության և լրջության համար, որոնք կասկածի տակ են դնում մրցավարական մարմինների ամբողջականությունը և մրցաշարերի գործունեությունը ամբողջությամբ։ Մենք հասկանում ենք, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլում կարող են լինել տարաձայնություններ անհատական որոշումների շուրջ, բայց հուսով ենք, որ բոլոր կողմերը կգործեն այն պատասխանատվությամբ և հարգանքով, որը պահանջում է մեր սպորտի ամենաբարձր մակարդակը։
Այս համատեքստում ցանկանում ենք մեր բացարձակ աջակցությունն ու հարգանքը հայտնել բոլոր մրցավարներին, ովքեր իրենց աշխատանքը կատարում են պրոֆեսիոնալիզմով, խստությամբ և մշտական հսկողության ներքո։ Մրցավարների աշխատանքն իր բնույթով ենթակա է քննության և վերլուծության, բայց դա չպետք է հանգեցնի ընդհանուր մեղադրանքների, որոնք կասկածի տակ են դնում նրանց ամբողջականությունը, քանի որ դա ոչ միայն ազդում է մրցավարների վրա, այլև խաթարում է վստահությունը ֆուտբոլի նկատմամբ որպես ամբողջություն»,- ասվում է կառույցի տարածած հայտարարությունւմ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լա լիգան հայտարարեց հանդիպման գլխավոր մրցավար Մունիս Ռուիսն և VAR-ի մրցավար Իգլասիաս Վիլանուևային որակազրկելու մասին։