«Տոտենհեմի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Բավարիայի» երիտասարդ ֆրանսիացի հարձակվող Մատիս Տելի վարձակալության մասին։
Վարձակալության ժամկետը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ «Տոտենհեմը» հետագայում 60 միլիոն եվրոյով խաղացողին գնելու առաջնային իրավունք կստանա:
19-ամյա խաղացողը լոնդոնյան ակումբի կամում հանդես կգա 11 համարի մարզաշապիկով։
Ընթացիկ մրցաշրջանում Տելը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում կատարել է մեկ գոլային փոխանցում։