Անգլիայի Պրեմիեր լիգայի Մ21 Գավաթի մրցաշարում «Սանդերլենդի» Մ21 թիմը ոչ-ոքի` 2-2 ավարտեց հանդիպումը «Վուլվեհրեմփթոնի» Մ21 թիմի հետ։
«Սանդերլենդի» կազմում երկու գոլն էլ խփեց Ֆինն Գերագուսյանը: Սա հայ ֆուտբոլիստի առաջին գոլերն էին «Սանդերլենդի» Մ21 թիմի կազմում։ Նա հիմնականում այս մրցաշրջանը անցկացրել է Մ18 թիմում։
Նշենք, որ Ֆիննը իր 4-րդ հանդիպոիմն անցկացրեց «Սանդերլենդի» Մ21 թիմում։