ՊՍԺ-ի իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի անգլիական «Ասթոն Վիլայում», հայտնում է բիրմինգհեմյան ակումբի մամուլի ծառայությունը։
29-ամյա խաղացը անգլիական ակումբին է միացել վարձակալական հիմունքներով՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Ասենսիոն ՊՍԺ-ի հետ պայմանագիր է կնքել 2023 թվականի ամռանը։
Ընթացի մրցաշրջանում իսպանացին փարիզցիների կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա գործող պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։