«Պորտուի» իսպանացի կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա Գոնսալեսի տրանսֆերը «քաղաքայինների» համար կարժենա 60 միլիոն եվրո։ Նշվում է, որ գործարքի մասին կհայտարարվի առաջիկա ժամերին։
Այս մրցաշրջանում Գոնսալեսը «վիշապների» կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում են 18 միլիոն եվրո։
Հիշենք, որ «Բարսելոնան», որը 2024 թվականին վաճառեց Նիկոյին 8,4 միլիոն եվրոյի դիմաց, և խաղացողի տրանսֆերից կստանա գումար 40%-ի չափով։