«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կատալոնական ակումբի միակ խաղացողն է եղել, որը այսօր՝ փետրվարի 3-ին այցելել է մարզաբազա։ Այս մասին հայտնում է Jijantes FC-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն այսօր հանգստյան օր է տվել ամբողջ թիմին։ Չնայած դրան՝ լեհ դարպասապահը եկել էր մարզվելու։
Բարսելոնայի կազմում 34-ամյա Շչեսնին 7 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, բաց թողել 8 գնդակ և 3 խաղում անառիկ պահելով դարպասը։ Ավելի վաղ Ֆլիկը հայտնել էր , որ ներկայումս Շչեսնիին համարում է «Բարսելոնայի» հիմնական դարպասապահը։