«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է թիմի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի խաղից ստացած իր տպավորություններով։
«Ինչ կարող եմ ասել․․․ Յամալը հանճար է։ Նրա նման խաղացողի հետ աշխատելը ֆանտաստիկ է: Նա հիանալի է յուրաքանչյուր խաղում։ Ես շատ եմ սիրում նրան»,- նշել է գերմանացի մասնագետը։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։