Խորվաթիայի առաջնության 20-րդ տուրում «Օսիեկը» մրցել է Զագրեբի «Դինամոյին» և 2:1 հաշվով հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ:
Հայաստանի հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը «Օսիեկի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Հիշեցնենք՝ Զագրեբի «Դինամոն» գլխավորում է Իտալիայի հավաքականի կազմում աշխարհի 2006 թվականի չեմպիոն Ֆաբիո Կանավարոն:
«Օսիեկը» Խորվաթիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը` իր ակտիվում ունենալով 30 միավոր: Զագրեբի «Դինամոն» 32 միավորով երրորդ տեղում է: