Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի կենտորնական խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» գերվստահ հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ (5։1)։
«Զինագործների» կազմում աչքի ընկան Մարտին Էդեգորը, Թոմաս Փարթին, Կայ Հավերցը, Իթան Նվաներին և Մայլս Լյուիս-Սկելին՝ վերջինիս համար այս գոլը առաջինն էր լոնդոնյան գրանդի կազմում։ «Քաղաքայինների» միակ գոլը հեղինակեց թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։
Այս խաղից հետո «Արսենալը» միավորների քանակը հասցրեց 50-ի և բարձացավ 2-րդ հորիզոնական։ «Մանչեսթեր Սիթին» 41 միավորով եզրափակում է լավագույն քառյակը։
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․