«Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրը վարձավճարով տեղափոխվել է «Ժիրոնա», հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
Արտուրը թուրինյան գրանդում հանդես է եկել 2020 թվականից։ Այս մրցաշրջանում նա ոչ մի հանդիպում չի անցկացրել։ Ընդհանուր առմամբ թուրինյան ակումբի կազմում նա անցկացրել է 63 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
2023/24 մրցաշրջանում բրազիլացին վարձավճարով հանդես է եկել «Ֆիորենտինայում»։