Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն այցելել է UFC Fight Night 250 մրցաշար, որը տեղի է ունենում Էր-Ռիադում (Սաուդյան Արաբիա):
Ռոնալդուն նախկինում հանդիպել է UFC-ի միջին քաշային կարգի մարտիկ Շարաբուտդին Մագոմեդովի հետ և խոստացել է աջակցել նրան մրցաշարում: Մագոմեդովի և Մայքլ Փեյջի մարտը աստղային ֆուտբոլիստը դիտել է Թուրքի Ալ-Շեյխի հետ, սակայն դա չի օգնել Մագոմեդովին: Հաղթանակը մրցավարների միաձայն որոշմամբ տարել է Փեյջը:
Cristiano Ronaldo enjoying the fights at #UFCSaudiArabia 💪🔥pic.twitter.com/rCRHuVCi21
— Championship Rounds (@ChampRDS) February 1, 2025
Որպես մրցաշարի գլխավոր իրադարձություն՝ նախատեսված է նախկին չեմպիոն Իսրայել Ադեսանյայի և թոփ մարտիկ Նասուրադին Իմավովի մարտը: