Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն արտագնա խաղում 5։2 հաշվով առավելության հասավ «Բրեստի» նկատմամբ։
Փարիզյան գրանդի կազմում երկրորդ անընդմեջ խաղում հեթ-տրիկ գրանցեց Ուսման Դեմբելեն, ևս երկու անգամ էլ աչկի ընկավ Գոնսալո Ռամուշը։ Տանտերերի կազմում պատասխանեցին Ռոմեն դել Կաստիլյոն և Լյուդովիկ Աժորկը։
Հատկանշական է, որ երկու թիմերը օրեր անց միմյանց դեմ մրցելուն են Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի ուղեգրի համար։
Այս խաղից հետո ՊՍԺ-ն վաստակած միավորների քանակը հասցրեց 50-ի և շարունակեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Բրեստը» 28 միավորով 8-րդն է։
Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․