Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի մասին։
«Ֆլորենտինո Պերեսը վստահում էր ինձ նույնիսկ այն ժամանակ, երբ ինձ ոչ ոք չգիտեր: Ես մեծ ջերմություն եմ զգում նրա հանդեպ։
Նա միշտ ասում էր, որ հավերժ կմնամ «Ռեալում», և դա պատիվ է ինձ համար»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: