«Պորտուի» վինգեր Գալենոն պայմանագիր է կնքել «Ալ Ահլիի» հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
27-ամյա բրազիլացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։
Transfermarkt-ը գործարքի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։
Գալենոն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Նա 2024 թվականին նորամուտն է նշել Բրազիլիայի հավաքականի կազմում։