Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «սերուցքայինների» ծանրաբեռնված խաղացանկի մասին։
«Երբ խաղում ես յուրաքանչյուր երեք օրը մեկ, չկա ոչ մի հատուկ պատրաստություն: Վերականգնում, տեսանյութ, խաղ, վերականգնում, տեսանյութ, խաղ՝ այդպես 40 օր շարունակ… Մեզ հարկավոր կլինի կատարել ռոտացիա, որպեսզի ֆուտբոլիստները լինեն պատրաստ: Մրցաշրջանի այս փուլում մեզ պետք կգա ամբողջ կազմը:
Իդեալական իրավիճակում մենք այս (փլեյ-օֆֆ) խաղերը չէինք խաղա, բայց չկարողացանք մտնել լավագույն ութնյակի մեջ: Երկու խաղ ավել կամ պակաս՝ կարևոր չէ… մենք ունենք բավարար ռեսուրսներ, որպեսզի հաղթահարենք», – իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում ESPN-ը։
ՉԼ Փլեյ-օֆֆ խաղերում «Ռեալը» կխաղա «Մանչեսթեր Սիթիի» դեմ՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար։