«Ռեալի» ակումբային հեռուստատեսությունը արձագանքել է Չեմպիոնների լիգայի վիճակահանությանը։
Մադրիդյան ակումբը կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար։
Թիմերը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում կհանդիպեն արդեն չորրորդ մրցաշրջանն անընդմեջ։
«Եվ նրանք դեռ խոսում են տաքացված գնդակների մասին։ Այլևս ոչ ոք չի կարողանա ասել նման բան։ Նման զգացողություն է, որ վերջին տարիներին մենք ավելի հաճախ ենք մեկնում Մանչեսթեր, քան Վիլյառոբլեդո։ Հետաքրքիր է, որ ՉԼ-ում կան նաև այնպիսի հանդիպումներ, որոնք նման են Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի», – արձագանքել է «Ռեալի» ակումբային հեռուստատեսությունը։
Ժամանակին Մադրիդի «Ռեալին» մեղադրում էին վիճակահանությունը կեղծելու մեջ։