«Աստոն Վիլայի» կիսապաշտպան Մորգան Ռոջերսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Ռոջերսը հեթ-տրիկի հեղինակ է դարձել մրցաշարի լիգայի փուլի վերջին տուրում՝ «Սելթիկի» դեմ խաղում (4-2):
«Աստոն Վիլայի» ֆուտբոլիստը քվերակությունում շրջանցել է Անտուան Գրիզմանին, Ուսման Դեմբելեին և Լաուտարո Մարտինեսին:
«Աստոն Վիլայի» կիսապաշտպան Մորգան Ռոջերսը երեկ Չեմպիոնների լիգայի ռեկորդ սահմանեց․ անգլիացին դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով երկու գոլ է խփել հանդիպման առաջին հինգ րոպեների ընթացքում: