Պարագվայի հավաքականի առաջատար Միգել Ալմիրոնը վերադարձել է «Ատլանտա»։ Ֆուտբոլիստն ամերիկյան ակումբ է տեղափոխվել «Նյուքասլից»։
MLS-ի ակումբը հայտարարել է 30-ամյա կիսապաշտպանի տեղափոխության մասին։
Պարագվայցու տրանսֆերն արժեցել է մոտ 9,5 մլն ֆունտ:
Ալմիրոնը «Ատլանտայում» հանդես է եկել 2017-ից 2019 թվականներին: Ամերիկյան ակումբից նա տեղափոխվել է «Նյուքասլ», որտեղ անցկացրել է վեց տարի։