Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի Լիգայի փուլի վերջին՝ 8-րդ տուրի հանդիպումները։
Լիգայի փուլի ամենաարդյունավետ ֆուտբոլիստները Ռոբերտ Լևանդովսկին (Բարսելոնայից) և Սերու Գուիրասին (Բորուսիայից) են՝ 9-ական գոլով։
Նրանց հաջորդում են Ռաֆինյան (Բարսելոնա)՝ 8 գոլ և Վինիսուսը (Ռեալ)՝ 7 գոլ։
Գոլային փոխանցումների քանակով լավագույնն է բելգիացի կիսապաշտպան Դե Կետելարեն (Ատալանտա)՝ 5 փոխանցում։
Գոլ+գոլային փոխանցում համակարգով լավագույններն են Ռաֆինյան «Բարսելոնայից»՝ 8 խփած գոլից բացի նա նաև ունի 4 փոխանցում իր ակտիվում (12 միավոր), որին հաջորդում են Սերու Գուիրասին (11 միավոր), Ռոբերտ Լևանդովսկին և Դե Կետելարեն (9-ական միավոր՝ գոլ+փոխանցում համակարգով)։