«Բարսելոնային» իսպանացի հարձակվող Անսու Ֆատին կարող է կարիերան շարունակել եվրոպական մեկ այլ առաջնությունում։ Այս մասին հայտնում է De Telegraaf-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Ամստերդամի «Այաքսը»։ Կատալոնացիներն իրենց հերթին դեմ չեն Ֆատի տեղափոխությանը։
Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2027 թվականի հունիսի վերջին։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա իսպանացին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 8 հանդիպման` աչքի չընկնելով որևէ օգտակար գործողությամբ։