Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը դարձել է թիմի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների լիգայում թիմի կազմում 50 գոլ է խփել։
Ֆրանսիացին գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 8-րդ տուրի «Զալցբուրգի» դեմ խաղում, որը տեղի է ունենում այս պահին։
Առաջին խաղակեսից հետո մադրիդցիները հաղթում են 3-0 հաշվով։ Խաղակեսի ավարտին Անտուանը դուբլ ձևակերպեց՝ խփլով իր 51-րդ գոլը ՉԼ-ում մադրիդյան թիմի կազմում։
Գրիզմանի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա ամառը։