Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Գեորգի Բուշչանը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում առաջին անգամ փոխել է ակումբը։
30-ամյա ֆուտբոլիստը մեկնել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդես կգա «Ալ-Շաբաբում»: Transfermarkt-ի տեղեկություններով՝ կիևյան ակումբն իր դարպասապահի տրանսֆերի համար ստացել է 3 մլն եվրո։
Պայմանագիրը կնքվել է երկուսուկես տարով։ Այս մրցաշրջանում դարպասապահը «Դինամոյի» կազմում մասնակցել է 27 հանդիպման բոլոր մրցաշարերում։
Սաուդյան Արաբիայի առաջնությունում «Ալ-Շաբաբը» ներկայումս զբաղեցնում է վեցերորդ տեղը։ Ակումբն ունի 29 միավոր՝ առաջատար եռյակից հետ մնալով ութ միավորով: