Միլանի «Ինտերի» երիտասարդ պաշտպան Տոմաս Պալասիոսը վարձավճարով տեղափոխվել է «Մոնցա»:
Ակումբների միջև պայմանագիրը կնքված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ 21-ամյա Պալասիոսը շատ քիչ խաղաժամանակ էր ստանում միլանցիների կազմում: Նա անցկացրել է ընդամենը երեք հանդիպում։
Նա տեղափոխվել է «Ինտեր» 2024 թվականի ամռանը։
«Մոնցայում» երիտասարդ ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Պաբլո Մարիին: Վերջինս տեղափոխվել է «Ֆիորենտինա»՝ 1,8 մլն եվրոյի դիմաց: